Երկու տղամարդ է սպանվել, ևս վեցը վիրավորվել են Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի քաղաքային այգում շաբաթ երեկոյան կայացած չարտոնված հանրային երեկույթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանության պետ Քերոլին Դևիսը դեպքի վայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է հրաձգության մասին հարցերին:
Ըստ նրա, երկու տղամարդ զոհվել է տեղում, իսկ մեկը գտնվում է ծանր վիճակում։
Հրաձգությունը տեղի է ունեցել Orange Mound Park-ում կայացած չարտոնված երեկույթի ժամանակ, որին, ըստ Դևիսի, մասնակցել է 200-ից 300 մարդ:
Միջադեպի առնչությամբ ձերբակալությունների մասին տեղեկություններ դեռ չկան։



























