Սևաստոպոլում ռուսական նավերից մեկի զինվորականները հետ են մղել հականավային հրթիռի հարձակումը, այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Առավոտյան հյուսիսային կողմի նավերից մեկում զինվորականները հետ են մղել հականավային հրթիռի հարձակումը։

Ընկած բեկորների պատճառով փոքր հրդեհ է առաջացել, որն արագ մարվել է։

Վստահեք միայն պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությանը»,- նշել է նա։