Օկլահոմա Սիթիում (Օկլահոմա նահանգ) հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի, մահացած են հայտնաբերել, իրավապահ մարմինները նրանց համարում են զանգվածային սպանության զոհ։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը։

Ոստիկանության ներկայացմամբ, բոլոր մահացածներին հայտնաբերել են ոստիկանները, որոնք կանչով ժամանել են բնակելի շենք: Բոլորն ունեցել են վնասվածքներ, որոնք վկայում են մահվան բռնի բնույթի մասին։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։