Մարոկկոյի մաֆիայի ենթադրյալ ղեկավարներից մեկին հաջողվել է փախչել Իսպանիայից՝ Մալագայի նահանգային դատարանի կողմից կալանքից ժամանակավորապես ազատվելուց հետո։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Ըստ գործակալության, կասկածյալը հետախուզվում էր Նիդեռլանդների իշխանությունների կողմից՝ այս երկրի գահաժառանգ արքայադուստր Ամալիայի հասցեին սպառնալիքներից հետո։
Մաֆիոզիին ձերբակալել են հունվարի 10-ին Մարբելայում (Անդալուսիայի ինքնավար համայնք): Նա համարվում է Նիդեռլանդների ամենափնտրվող ու վտանգավոր հանցագործներից մեկը։ Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ։
Ինչպես հաղորդում է ABC թերթը, տեղեկանալով ենթադրյալ հանցագործի ձերբակալության մասին Նիդեռլանդներ իշխանություններն անմիջապես խնդրել են արտահանձնել նրան։ Սակայն Մալագայի դատարանը հաշվի չի առել խնդրանքը՝նկատի ունենալով բուն պիրենեյան թագավորությունում հարուցված գործերը։



























