Որոշ քաղաքական խմբեր, այդ թվում՝ իսրայելամետները, ԱՄՆ-ում ջանքեր են գործադրում չեղարկելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսի 9-ին նախատեսված այցը Վաշինգտոն։ Այսպիսի հայտարարություն է արել Hurriyet թերթի տեդսաբան Աբդուլքադիր Սելվին։
Ըստ թուրքական քաղաքական շրջանակների աղբյուրներից ստացած նրա տվյալների, Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմները դեռ պատրաստվում են այցին։ Ավելի վաղ Թուրքիայի որոշ անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ ուղևորությունը չեղարկվել է։ Սելվին գրում է, որ Էրդողանի վարչակազմից այցի նախապատրաստական աշխատանքները դադարեցնելու հրամաններ չեն եղել։ Ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ մյուս պատասխանատու կառույցները նման հանձնարարականներ չեն ստացել, և աշխատանքները շարունակվում են մայիսի 9-ին Էրդողանի և Բայդենի միջև բանակցություններ վարելու հեռանկարով։ Միայն հանդիպման ստույգ ժամը դեռ հայտնի չէ։
Տեսաբանը նշում է, որ ԱՄՆ-ում որոշ քաղաքական խմբեր փորձում են հասնել այցի չեղարկմանը։ Ամերիկացի լոբբիստները, իբր, կարծում են, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ Էրդողանի վերջին հանդիպումից հետո բանակցությունները Բայդենի հետ կարող են բացասաբար ազդել ԱՄՆ ներկայիս նախագահի ընտրազանգվածի աջակցության մակարդակի վրա։




























