Եվրահանձնաժողովը (ԵՀ) Ուկրաինային 1,5 միլիարդ եվրոյի չափով բյուջետային օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել՝  մինչև 2027 թվականը նախատեսված 50 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով ծրագրի շրջանակներում:

«Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը՝  Ուկրաինայի համար հիմնադրամի շրջանակներում՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով», - ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ: