Ղազախստանն ու Բրիտանիան համաձայնագիր են կնքել ռազմավարական գործընկերության և համագործակցության վերաբերյալ։ Դրա մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ, արտգործնախարար Մարատ Նուրտլեուն։

«Այսօր մենք համաձայնագիր ստորագրեցինք ռազմավարական գործընկերության և համագործակցության վերաբերյալ։ Նոր նշաձող բացեցինք մեր հարաբերություններում»,- ըստ ТАСС-ի՝ ասել է Նուրտլեուն։ Նա հավելել է, որ այս կարևոր համաձայնագիրը Աստանայի և Լոնդոնի միջև քաղաքական, առևտրային և ներդրումային կապերի ամրապնդման համար զգալի խթան կդառնա։

Ըստ Ղազախստանի փոխվարչապետի՝ երկու երկրները հաստատել են փոխգործակցությունն ընդլայնելու և փոխշահավետ նախագծերն ու նախաձեռնությունները խթանելու ուղղությամբ իրենց ընդհանուր մտադրությունը։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մեր գիտահետազոտական ​​համագործակցության ընդլայնմանը»,- պարզաբանել է Մարատ Նուրտլեուն:

Նախօրեին մեկնարկել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ և ներկայիս արտգործնախարար Դևիդ Քեմերոնի՝ Կենտրոնական Ասիայի երկրներով դիվանագիտական ​​շրջագայությունը։