Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Ըստ Daily Mail-ի՝ պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։
Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
Շքանշանը շնորհելու որոշումն ընդունել է Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը՝ միապետի առաջարկությամբ։
Նախկինում Պատվո ասպետների շքանշանի են արժանացել գրող Ջոան Ռոուլինգը, դերասանուհի Ջուդի Դենչը, երաժիշտ Փոլ Մաքքարթնին և այլք։




























