Սիբիրի շրջաններում անտառային հրդեհներ են բռնկվել: Հրդեհը մոլեգնում է արդեն յոթ շրջաններում։ «Авиалесоохрана» պետական ձեռնարկության տվյալներով՝ այս պահին 40374 հեկտար ընդհանուր մակերեսով 41 հրդեհի օջախ կա։
Ամենաբարդ իրավիճակը հրեական ինքնավար մարզում և Խաբարովսկի երկրամասում է։ Ապրիլի 25-ին հրեական ինքնավար մարզում՝ հեռավոր տարածքում, խոշոր անտառային հրդեհ է նկատվել։ Մինչ օրս հրդեհն ընդգրկել է գրեթե 18,5 հազար հեկտար։ Հրդեհը մարելու համար տեղական իշխանությունները ներգրավել են «Авиалесоохрана»-ի դաշնային պահեստային ուժերին: Համատեղ ջանքերով հրդեհը մինչև ապրիլի 29-ը տեղայնացվել է։
Խաբարովսկի երկրամասում հրդեհն այրվում է 14 մունիցիպալիտետներում և գրավել է գրեթե 22 հազար հեկտար տարածք։ Այս պահին տարածաշրջանում հրդեհի դեմ պայքարում են ավելի քան 380 մարդ, 60 միավոր ցամաքային տեխնիկա և 7 ինքնաթիռ։ Տարածաշրջանին օգնելու նպատակով ուղարկվել է «Авиалесоохрана»-ի Ամուրի ավիացիոն վարչության 26 օդային հրշեջ։ Բացի դրանից, վարչությունը տեղի իշխանություններին առաջարկել է տարածաշրջանում տեղական արտակարգ իրավիճակների ռեժիմ մտցնել, որպեսզի նրանք կարողանան կայունացման համար արագ հավելյալ ռեսուրսներ ներգրավել:
Ռուսաստանի անտառտնտեսության Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը Խաբարովսկի երկրամասի կառավարությանը խորհուրդ է տվել ուժեղացնել իր թիմը՝ արգելոցային տարածքներում Բոլոնսկի պետական արգելոցի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող լանդշաֆտային հրդեհները մարելու համար: Հրդեհային սեզոնը բացված է Ռուսաստանի 79 մարզում։

























