Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում դադարեցրեց սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Մհեր Վահանի Ղազարյանին տրված տարկետումը:

Որոշման համար հիմք է ընդունվել «Հայաստանի կարատեի  ֆեդերացիա» ՀԿ-ի գրությունը, որտեղ նշվում է, որ Մհեր Ղազարյանը այլեւս չի հանդիսանում Հայաստանի  կարատեի հավաքական թիմի անդամ: