ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ աշխարհը հայտնվել է միջուկային պատերազմի եզրին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատճառով։ Նա այս կարծիքը հայտնել է Ֆրիլենդ քաղաքում (Միչիգանի նահանգ) կողմնակիցների առջեւ ունեցած ելույթի ժամանակ։
«Բայդենի թուլությունը մոլորակը հասցրել է միջուկային պատերազմի շեմին։ Բայց ես նոր հիանալի աշխարհ կբերեմ»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ միայն ինքը կարող է «կանխել երրորդ համաշխարհային պատերազմը»։
Թրամփը նաեւ հավաստիացրել է, որ թույլ չէր տա ոչ պաղեստինա-իսրայելական, ոչ ուկրաինական հակամարտությունները, ոչ Իրանի ուժեղացումը, եթե նախագահ լիներ։
ԱՄՆ նախկին նախագահը հրապարակավ վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի հասցեին՝ հենվելով ԱՄՆ Սահմանադրության առաջին լրացմամբ երաշխավորված խոսքի ազատության պաշտպանության վրա։ Քանի դեռ Թրամփի արտահայտությունները օրենքով սահմանված չափը չեն անցել, բռնության կոչեր չեն պարունակում կամ չեն սպառնում բռնի գործողություններով, դրանք ԱՄՆ օրենքները չեն խախտում։ Դատական պրակտիկան բարձր պահանջներ է ներկայացնում, արտահայտությունների անօրինական ճանաչման հարցում, հատկապես պետական գործիչների հրապարակային քննադատության դեպքում։





























