Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում ընդունec «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» որոշումը։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի կարիքների համար 2024 թվականի հունվարի 26-ին էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով հայտարարվել է ապահովագրական ծառայությունների ձեռքբերման՝ «ՀՀ ՆԳՆ ՈԶ ԳՀԾՁԲ-ԱՊՊԱ/24/6/Բ/1/ԱԾ» ծածկագրով գնանշման հարցման մրցույթ, որին գնային առաջարկ են ներկայացրել «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերությունը և «ԳՈՐԾԱԿԱԼ 1» ՍՊ ընկերությունը, որոնց գնային առաջարկների ներկայացման և դրանց գնահատման արդյունքում ընթացակարգը հայտարարվել է չկայացած՝ առաջարկված բարձր գնի պատճառով։
Գնման մրցույթի երկրորդ փուլում հաղթել է «ԳՈՐԾԱԿԱԼ 1» ՍՊ ընկերությունը։
Մասնակցի կողմից պայմանագրի նախագծի կնքման փուլի ընթացքում պարզվել է, որ 12 միավոր տրանսպորտային միջոցներից 11-ն արդեն իսկ ունեն 2024 թվականի ապահովագրություն «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲ ընկերությունում։ Վերջինս հաղթող էր ճանաչվել 2023 թվականին հայտարարած մրցույթում:
«Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերին իր կարիքների համար ծառայությունների ձեռքբերման նպատակով 2024 թվականի մարտի 1-ին հայտարարված «ՀՀ ՆԳՆ ՈԶԳՀԾՁԲ-ԱՊՊԱ/24/6/Բ/2/ԱԾ» ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով»,-ասվում է հիմնավորման մեջ:





























