Շվեդիայի կառավարությունը մտադիր է վերանայել հանցագործություն կատարած օտարերկրացիների արտաքսման հիմքերի ցանկը և ընդլայնել այն։ Դրա մասին մամուլի ասուլիսում հայտարարել է միգրացիայի նախարար Մարիա Մալմեր Շտեներգաարդը։
«Նպատակը օրենսդրության խստացումն է, որպեսզի հնարավոր լինի զգալիորեն ավելացնել հանցավոր արարքներ կատարած օտարերկրացիների արտաքսումների թիվը»,- ասել է նա։
Հարցն ուսումնասիրելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի խնդիրն է, մասնավորապես, որոշել արտահանձնման մասին որոշում ընդունելիս Շվեդիայի հետ օտարերկրացու կապերի նշանակության նվազեցման հնարավորությունը։
Ներկայում երկրից արտաքսման հիմք են ծառայում հանցագործության կատարումը, որը նախատեսում է առնվազն վեց ամսվա պատիժ կամ՝ հավանական կրկնահանցագործությունը: Այս կանոնն ուժի մեջ է մտել օրենսդրության հաջորդ վերանայումից հետո՝ 2022 թ.
Երկրի իշխանությունները որոշել են կրկին խստացնել այդ օրենքը։ Եթե այսօր արտաքսման վարույթի հարցը նախաձեռնում է դատախազը, ապագայում, ըստ կառավարության և նրան սատարող Շվեդիայի դեմոկրատների կուսակցության մտադրության, այդ գործընթացը պետք է կատարվի ինքնաբերաբար՝ հանցագործության փաստով, նախատեսելով համապատասխան պատիժ:



























