Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում քննարկվել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատելու ջանքերը և Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Վոլֆգանգ Բյուխները։
«Կանցլերը և վարչապետ Նեթանյահուն մտքեր են փոխանակել տարածաշրջանում իրավիճակի և ապագա հեռանկարների շուրջ։ Նրանք քննարկել են ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը և զինադադարը»,- ասել է Բուխները: «Բացի այդ, մեկ այլ թեմա Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնության հարցում հետագա բարելավումն էր»,- հավելել է նա։
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը

Հասանելի է
русский



























