Ուկրաինայի տարածքի գնդակոծումների հետեւանքով վերջին մեկ օրում զոհվել է 8, տուժել ավելի քան 30 մարդ։ Այսպիսի տվյալներ են ներկայացնում իշխանությունները, մասնավորապես՝ «Украинская правда»-ն։ Զոհերը եւ 23 տուժածներ Դոնեցկի եւ Խարկովի մարզերի բնակիչներ են։ 14 հոգի վիրավորվել է Օդեսայի հրթիռակոծման ժամանակ մայիսի 1-ի երեկոյան։
Դոնեցկի մարզային վարչության ղեկավար Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ մարզում մայիսի 1-ի գնդակոծման ժամանակ զոհվել է 4 մարդ, նրանցից 2-ը՝ Գորնյակ քաղաքում, որը ենթարկվել է համազորային կրակի ռեակտիվ համակարգի հարվածին, մեկը՝ Կալինովոյում, որի վրա ավիառումբ է նետվել, եւս մեկը՝ Կրասնոգորովկայում։
Խարկովի մարզում եւս զոհվել է չորս մարդ, այդ թվում երկուսը Զոլոչով գյուղում, որին հարվածել են ավիառումբերով։
ՌԴ ՊՆ-ն գնդակոծությունները չի մեկնաբանել։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հաստատում է, որ նպատակաուղղված հարվածներ քաղաքացիական օբյեկտներին չեն հասցվում։
Օդեսայում հարված է հասցվել տեսակավորման դեպոյին եւ «Նովայա պոչտա» ընկերության բաժանմունքին, զանգվածային հրդեհ է սկսվել։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ տուժել է 14 մարդ։



























