Լեհաստանի նախկին նացիստական ​​ռազմաբազայում հնագետները հայտնաբերել են հինգ մարդու կմախք, որոնց ձեռքերն ու ոտքերը բացակայում են, հայտնում է CNN-ը։

Մնացորդները հայտնաբերվել են նացիստական ​​հրամանատարական կենտրոնում, որը հայտնի է որպես Գյերլոզում (Հյուսիս-արևելյան Լեհաստան) «Գայլի որջ» անունով, փետրվարի 24-ին: Երբ պեղումների ժամանակ մի խումբ հնագետներ հայտնաբերեցին մարդու գանգի բեկոր և տեղյակ պահեցին տեղական իշխանություններին, որոշվեց հետագա պեղումներ իրականացնել։

Լեհաստանի Գդանսկ քաղաքում հիմնված Լատեբրա ֆոնդի (Latebra Foundation) պատմական կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է, որ մնացորդները երեք մեծահասակների, դեռահասի և նորածնի են պատկանում։ 

Հինգ դիակները գտնվում էին իրար կողքի՝ դեմքով նույն ուղղությամբ, այն տան մոտ, որտեղ ապրում էր նացիստական ​​հրամանատար Հերման Գերինգը, ով դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաազդեցիկ նացիստական ​​առաջնորդներից մեկը և Ադոլֆ Հիտլերի մտերիմ ընկերը։

Նրանց կողքին դրված էին ածխացած տախտակներ և կոյուղու ենթակառուցվածքի մնացորդներ, բայց հագուստի հետքեր չկային։

Հիմնադրամը սպասում է մնացորդների վերաբերյալ ոստիկանության հետաքննության արդյունքներին, սակայն բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան։