Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը, հայտնում է Miami Herald-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:

Հոլլին մեղավոր էր ճանաչվել 2022 թվականի օգոստոսին կեղծ բանտարկության և իր ընկերուհու առևանգման մեղադրանքով և դատապարտվել բանտարկության, սակայն, ըստ շրջանի պաշտոնյաների, ազատ է արձակվել 2024 թվականի փետրվարի 8-ին:

Ազատ արձակվելուց հետո նա գտել է նույն կնոջը, ում առևանգման մեջ նրան մեղադրում էին, և դեպքից առաջ չորս օր մնացել է նրա մոտ, ասվում է Սանտա Ռոզայի շրջանային դատախազի օգնականի ձերբակալության ցուցմունքում:

Կինը Հոլլիին ասել է, որ նա պետք է այլ տեղ գտնի մնալու համար, ասել են իշխանությունները: Այնուհետև նա վերցրել է նրա հեռախոսն ու բանալիները, հարձակվել նրա վրա, ապա ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը:

Ավելի ուշ,նա հանել է ժապավենը և վերադարձրել նրա բանալիները, սակայն երբ նա փորձել է փախչել, մեքենան չի շարժվել:

Նա երկու անգամ փորձել է փախչել հարևանի տուն, բայց երկու անգամ էլ նրան քարշ տալով հետ է տարել ավտոտնակ, որտեղ պարանով և ժապավենով զսպել է նրան, մինչև հարևանը ոստիկանություն է կանչել։