Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան մտադիր չէ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը փոխանցել որևէ երկրի, ներառյալ՝ Ուկրաինային։

«Մենք մտադիր չենք որևէ երկրի փոխանցել մեր համակարգերը»,- ասել է Գյուլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան նման խնդրանքով դիմել է Թուրքիային։