Հարավային Կորեայի զինվորականները մարտին Դեղին ծովում անհայտ օդապարիկ են խոցել այն բանից հետո, երբ օբյեկտը հատել է դե ֆակտո ծովային սահմանը: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Պաենգնյոնդո կղզում տեղակայված ծովային հետեւակային կորպուսի ստորաբաժանումները հայտնաբերել են թռչող օբյեկտ, որի չափերը հասնում են 2 մ-ի: Օդապարիկը շարժիչ չուներ։ Հարավկորեական կողմն օդ է բարձրացրել է KA-1 ինքնաթիռը, որը խոցել է սարքը հյուսիսային սահմանազատման գծի մոտ, որը Կորեայի Հանրապետությունը համարում է իրական ծովային սահման։ Զինվորականները փորձել են ծովում ընկած առարկան գտնել, սակայն չեն կարողացել։
Սեուլում ենթադրվում է, որ օդապարիկը կարող էր ժամանել ԿԺԴՀ-ից, սակայն չեն բացառում, որ օդապարիկը չինական է եղել։
Կորեայի Հանրապետության զինվորականները Դեղին ծովում անհայտ օդապարիկ են խոցել. Yonhap

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























