ԱՄՆ զինվորականները հինգշաբթի օրը նոր հարված են հասցրել Եմենում և ոչնչացրել «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների երեք անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է X-ի իր էջում (նախկինում՝ Twitter):
«2024 թվականի մայիսի 2-ին` Սանայի ժամանակով մոտավորապես ժամը 14:00-ին, CENTCOM-ի ուժերը Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքում երեք անօդաչու թռչող սարք են ոչնչացրել», - ասվում է հայտարարության մեջ:
Հրամանատարությունը պնդում է, որ անօդաչու թռչող սարքերն անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմանավերի և առևտրային նավերի համար։
ԱՄՆ-ը Եմենում հութիների երեք անօդաչու թռչող սարք է ոչնչացրել. CENTCOM

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























