Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթ է պատրաստում, որը կներառի Samp-T հակաօդային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնում է Repubblica թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասկարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ։
Իտալիան ունի հինգ կայանք, որոնցից նախատեսվում է ուղարկել այն համակարգը, որը գտնվում է Սլովակիայում։ Երկու կայանք պաշտպանում է Իտալիայի օդային տարածքը, իսկ երրորդը գտնվում է Քուվեյթում: Չորրորդը ռեզերվում է, նշել է հրատարակությունը։
Թերթը պարզել է, որ նրանք ցանկանում են նոր փաթեթը ձեւակերպել նախքան G7-ի հանդիպումը, որը տեղի կունենա հունիսի 13-15-ը Ապուլիայի հարավային շրջանում։
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում

Հասանելի է
русский



























