Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բարբոքն այսօր՝ Ավստրալիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ հենց Ռուսաստանի հետախուզության գլխավոր վարչության համար աշխատող Fancy Bear խմբի (APT28) ռուս հաքերներն են 2023 թվականի հունվարին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարության էլեկտրոնային փոստը կոտրելու հետևում:

«Սա բացարձակապես անընդունելի է և անհետևանք չի մնա», - ըստ Bild-ի՝ նշել է Բերբոքը:

Կիբերհարձակման հարցով այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Ըստ РИА Новости-ի՝ Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը Գերմանիայի ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ հերքել է կիբերհարձակմանը մասնակցության մեղադրանքները՝ դրանք փաստերից զուրկ և անհիմն անվանելով:

Ռուսական կողմը ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին Գերմանիայի ԱԳՆ կանչելը գնահատել է որպես Բեռլինի հերթական ոչ բարեկամական քայլը։