Վրաստանի եվրատլանտյան նկրտումները մազից են կախված, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլեն։
«Վրաստանը գտնվում է բեկումնային փուլում։ Գործընկերության բազմաթիվ տարիներից հետո մենք ափսոսում ենք, որ Վրաստանի եվրատլանտյան նկրտումներն այժմ մազից են կախված։ Դեռ կա այն ուղին վերադառնալու հնարավորություն, որը ցանկանում եւ որին արժանի է վրացի ժողովուրդը»,- գրել է Շոլեն Х-ի իր միկրոբլոգում։
Մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլեի հետ հեռախոսազրույցում մեղադրել էր Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին հանրապետությունում 2020-2023թթ. հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։
«Ես խոսել եմ Դերեկ Շոլեի հետ եւ հայտնել իմ անկեղծ հիասթափությունը 2020-2023թթ. երկու հեղափոխական փորձերի առնչությամբ, որոնք աջակցվել էին ԱՄՆ դեսպանի եւ արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ների կողմից»,- գրել է Կոբախիձեն X-ում։
Երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել են Վրաստանի խորհրդարանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունելու ծրագրերի պատճառով, ինչը բողոքներ է առաջացրել երկրում։





























