ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Ուսամա Համդանը հայտնել է, որ հրադադարի մասին բանակցությունների երեք ամիսներին «որոշ առաջընթաց քայլեր» են կատարվել։
«Ես կարծում եմ, որ միջնորդները՝ մեր եղբայրները Եգիպտոսում եւ Կահիրեում, լավ աշխատանք են կատարում։ Ուստի մենք դեռ հուսով ենք հասնել գլխավոր նպատակին՝ լիակատար հրադադարի եւ զորքերի դուրսբերման Գազայից»,- ասել է նա։
Ընդ որում՝ Համդանը հայտնել է, որ պատերազմը կարող է ավարտվել անհապաղ, եթե ԱՄՆ-ը որոշի, որ այն պետք է ավարտվի։
«Մենք պետք է խոսենք Միացյալ Նահանգների իրական դիրքորոշման մասին, որովհետեւ դա է գլխավոր հարցը, որը կազդի իսրայելցիների եւ գլխավորապես Նեթանյահուի դիրքորոշման վրա,- ասել է Համդանը Al Jazeera-ի հարցազրույցում։- Եթե Միացյալ Նահանգների վարչակազմը հստակ Նեթանյահուին ասի, որ հերիք է... Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։





























