Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը կոչ է արել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանին ավարտել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետաքննությունը եւ գործ հարուցել այդ երկրի դեմ։
«Ցեղասպանության հանցագործության կանխումը Միջազգային քրեական դատարանի գոյության իմաստն է։ Մեղավորներն ակնհայտ են, անհրաժեշտ է շտապ հետաքննություն սկսել, զգուշության միջոցներ ձեռնարկել եւ ձերբակալել հանցագործներին»,- ասել է նա Х-ի ուղիղ եթերում։
Նա ավելացրել է, որ գործի ձգձգումը «խրախուսում է իսրայելական գրոհները, խափանում վստահությունը միջազգային իրավունքի հանդեպ եւ ՄՔԴ-ն դարձնում ոչ արդյունավետ»։
«Եթե հիմա միջոցներ չձեռնարկվեն փախստականների ճամբարների գնդակոծումների դեմ, ապա երբ են դրանք ձեռնարկվելու»,- ասել է թուրք նախարարը։




























