Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ռուսաստանյան իշխանություններին կոչ է արել օրինակ վերցնել Թուրքիայից։ Նրա խոսքով, Թուրքիան, ինչպես Ռուսաստանը, դարեր շարունակ Վրաստանին բարեկամ պետություն չի եղել, սակայն այսօր այն Վրաստանի բարեկամն է։

«Հուսով եմ՝ Ռուսաստանն օրինակ կվերցնի Թուրքիայից, եթե ուզում է լինել այնպիսի ժամանակակից եւ հաջողակ, ինչպիսին այսօր Թուրքիան է»,- նշել է Սահակաշվիլին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ջանում է խախտել «Աստծո կողմից Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բանական սահմանները եւ կառուցել նոր սահման հրե մետաղալարից»։ «Ռուսաստանին օսերի ճակատագիրը հուզում է նույնքան, որքան, ասենք, ավստրալիական աբորիգեններինը։ Նրան միայն սեփական ամբիցիաներն են հուզում»,- հայտարարել է Սահակաշվիլին եւ ընդգծել, որ Ռուսաստանը, «ինչպես բոլոր զավթիչները, անպայման կլքի Վրաստանը»։