Արդեն մի քանի ամիս է՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի մի քանի շենքերի բնակիչներ չգիտեն, թե էլ որ կառույցին դիմեն, որպեսզի վերջապես թաղամասը փրկեն հակասանիտարական վիճակից ու գարշահոտությունից, հաղորդում է Shamshyan.com-ը: Թվով 10-ից ավելի շենքերի կեղտաջրերը դիտահորերից դուրս է թափվում ու ողողում մի քանի հեկտար տարածք։ Բնակիչները բազմիցս դիմել են Էջմիածնի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական արդյունք։
Խնդրի մասին օրեր առաջ տեղեկացել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ով հայտնել է, որ մի քանի ժամվա ընթացքում խնդիրը կլուծվի, ինքն արդեն հանձնարարական է տվել Էջմիածնի քաղաքապետ, տիկին Դիանա Գասպարյանին և «Վեոլիա ջրին»։




























