Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագել է հրամանագիր զինվորական ծառայությունիօց գեներալ Վալերի Զալուժնուն ազատելու մասին, որը մինչեւ այս տարվա փետրվար Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր։

Նախագահի կայքում հրապարակված հրամանագրի տեքստում ասված է, որ Զալուժնին ծառայությունից հեռանում է «առողջական վիճակի պատճառով, զինվորական համազգեստը կրելու իրավունքով»։

Մարտին Ուկրաինայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Զելենսկին համաձայնեցրել է Զալուժնու թեկնածությունը Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնում, եւ արտաքին քաղաքական գերատեսչությունը Լոնդոն հավատարմագիր ստանալու համապատասխան հարցում է ուղարկել։

Երեքշաբթի Զելենսկին ստորագրել է նաեւ հրամանագիր Ուկրաինայի ԶՈւ Հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Սերգեյ Լուպանչուկին ազատելու մասին։ Նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Տրեպակը։ Բացի այդ, նա Ուկրաինայի ԶՈւ Աջակցության ուժերի հրամանատար է նշանակել Դմիտրի Գերեգային։