Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ շատ երկրներ կորցնում են հետաքրքրությունը դոլարի և եվրոյի օգտագործման նկատմամբ, և ոչ միայն Բելառուսն ու Ռուսաստանը հրաժարվում են դրանցից։

«Այժմ ոչ մեկին պետք չեն ո՛չ դոլարը, ո՛չ եվրոն։ Եվ սա արդեն միայն Բելառուսում և Ռուսաստանում չէ։ Սա շատ երկրներում է»,- հինգշաբթի Մինսկում լրագրողներին ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով, այդ արժույթների արդիականությունն ընկել է, «հատկապես այն բանից հետո, երբ խոսվում է այն մասին, որ ոսկու և արժութային պահուստները, ակտիվները, որոնք նրանք պահում էին Արևմուտքում, գողանալու են Ռուսաստանից»: «Ես խոսել եմ բազմաթիվ առաջնորդների հետ: Նրանք ասում են. «Եթե միջուկային տերության դեպքում այդպես է, ապա ի՞նչ կլինի մեզ հետ։ - հավելել է Լուկաշենկոն։