ԱՄՆ-ն առաջիկա շաբաթների ընթացքում կհայտարարի Ուկրաինային սպառազինության նոր մատակարարումների մասին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Պաշտոնյայի խոսքով՝ Կոնգրեսի կողմից Ուկրաինային հատկացվող գումարներն «արդեն տեսանելի են»։
«Մենք սկսեցինք գումար ստանալ, որը հատկացվել էր լրացուցիչ ծախսերի համար», - ասաց Միլլերը: «Հավատացնում եմ ձեզ, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կլինեն ավելի շատ հայտարարություններ»։
Պետքարտուղարության խոսնակը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային և աջակցել նրա տնտեսությանը, որպեսզի «այն հասցնի այնպիսի վայր, որտեղ նա կկարողանա ոտքի կանգնել»: Միաժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ ուկրաինական բանակի անձնակազմի թվաքանակի խնդիրը «պետք է լուծի հենց Ուկրաինան»։
Միլլերը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել եվրոպացի գործընկերների հետ՝ ապահովելու, որ ռուսական ակտիվներն օգտագործվեն Ուկրաինայի կարիքների համար։
«Մենք շարունակում ենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների հետ՝ ապահովելու, որ այն ակտիվները, որոնք մնում են և կմնան սառեցված, օգտագործվեն Ուկրաինայի շահերից ելնելով»,- նշել է պաշտոնյան։
Անցյալ ամիս Կոնգրեսն ընդունեց լրացուցիչ 95 միլիարդ դոլարի օգնության փաթեթ, որից 61 միլիարդ դոլարն ուղղված է Ուկրաինայի ֆինանսավորմանը և ԱՄՆ-ի զենքի պաշարների համալրմանը:
Ուկրաինա զենքի նոր մատակարարումների մասին կհայտարարվի առաջիկա շաբաթների ընթացքում. Պետքարտուղարություն

Հասանելի է
русский



























