Գերմանիան ԱՄՆ-ից երեք HIMARS բազմակի հրթիռային համակարգեր կգնի և կտեղափոխի Կիև, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Բորիս Պիստորիուսը՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ Վաշինգտոնում բանակցություններից հետո։

AFP-ն գրում է, որ Օսթինի հետ հանդիպումից առաջ Պիստորիուսն այցելել է Raytheon պաշտպանական ընկերություն, որն արտադրում է աշխարհահռչակ զինատեսակներ, այդ թվում՝ Patriot և Stinger զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև տարբեր դասերի և տեսակի հրթիռներ։ Գործակալության տվյալներով՝ ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը քննարկումներ են եղել ռազմական արտադրանքի առաքման ժամկետի հնարավոր կրճատման շուրջ։

Ըստ DW-ի՝ ԱՄՆ և Կանադա քառօրյա այցի ժամանակ Պիստորիուսն Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի սանձազերծած պատերազմն անվանել է «աշխարհակարգի ամենամեծ վտանգը» և հայտարարել է Գերմանիայի պաշտպանական ծախսերի ավելացման մասին։