Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով հարկադրված իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը՝ խլելով 107 մարդու կյանք։ Այս մասին հայտնել է Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, որը գտնվում է Արգենտինայի եւ Ուրուգվայի հետ սահմանին։

Հինգշաբթի՝ ժամը 18:00-ի տվյալներով՝ 327 105 մարդ հարկադրված է եղել լքել իրենց տները, իսկ 68 519 մարդ տեղավորվել է ապաստարաններում։ Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ։

Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 107, վիրավորվել՝ 754 մարդ։ 134 բնակիչ անհայտ կորած է համարվում։

Ինչպես հայտնում է Folha de S.Paulo թերթը, Ռիո Գրանդե դու Սուլ քաղաքների հիվանդանոցները դադարեցրել են ոչ շտապ գործողությունները։

Անցյալ շաբաթվա սկզբին Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևներ են սկսվել: Նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան այցելել է տարածաշրջան։