Կալիֆորնիայի Pivotal ընկերությունը 2024 թվականի հուլիսից կսկսի իր հաճախորդներին ուղղահայաց թռիչքի և վայրէջքի Helix (VTOL) օդանավերի մատակարարումը: Ըստ  naked-science-ի՝ մեկ նստատեղով այս ինքնաթիռով կարելի է թռչել առանց օդաչուի վկայականի,

Այնուամենայնիվ, կան որոշ սահմանափակումներ: Օրինակ՝ նման ինքնաթիռները չեն կարող թռչել խիտ կառուցված տարածքների վրայով։ Սարքերը պետք է կշռեն 115 կիլոգրամից պակաս, իսկ առավելագույն արագությունը պետք է լինի ժամում 100 կիլոմետր։

Helix-ն ունի ութ ֆիքսված պտուտակ, որոնք բաշխված են հաջորդաբար դասավորված զույգ թևերի միջև, ինչը հնարավորություն է տալիս թռչել ժամում մինչև 96 կիլոմետր արագությամբ: Էլեկտրական ինքնաթիռն ունի ութ կիլովատ/ժամ հզորությամբ մարտկոց, որի շնորհիվ այն մի թռիչքով կարող է հաղթահարել մինչև 32 կիլոմետր տարածություն։

Pivotal ընկերությունն արդեն ընդունում է Helix-ի պատվերները։ VTOL ինքնաթիռի արժեքը սկսվում է 190 հազար դոլարից։