Աֆղանստանի հյուսիսում, երեք նահանգներում հեղեղումների զոհերի թիվը հասել է 153-ի, շաբաթ տեղեկացրել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Առնվազն 138 մարդ վնասվածքներ է ստացել հյուսիսային Բագլան, Թահար եւ Բադահշան նահանգներում, ուրբաթ հորդ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումների պատճառով, Reuters գործակալությանը տեղեկացրել է  նախարարության ներկայացուցիչ Աբդուլ Մատին Քանին։

Աֆղանստանի իշխանությունները ուղղաթիռներ են ուղարել բնակիչներին օգնելու համար այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացել այն մասին, որ ավելի քան 100 մարդ դժվարին վիճակի մեջ է հայտնվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ շատ մարդիկ մնացել են անօթեւան, իսկ տրանսպորտը, ջրամատակարարումը եւ կոյուղին «լրջորեն վնասվել են»։