Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շաբաթ օրն այցելել է Բելառուսի հետ երկրի սահման, որը նաեւ Եվրամիության հետ պետության արտաքին սահմանն է, եւ խոստացել է ավելին անել անվտանգության ամրապնդման համար երկրի ողջ արեւելյան սահմանին, տեղեկացրել է АР-ը։

Տուսկը մեղադրել է Արեւմուտքի դեմ «հիբրիդային պատերազմի» ակտիվացումը։

Նա խոստացել է, որ Լեհաստանը միջոցներ չի խնայի իր սահմանների անվտանգության ապահովման համար։

«Ես գիտեմ, որ օրեցօր անլեգալ անցումները դառնում են ավելի ու ավելի շատ»,- ասել է Տուսկը լրագրողներին սահմանի մոտ, որտեղ նա հանդիպել է լեհական բանակի սահմանապահ ծառայության զինվորների եւ սպաների, ոստիկանների հետ։