Այսօր՝ նոյեմբերի 9-ին խոշոր վթար է տեղի ունեցել Ադրբեջանի մայրաքաղաքում: Երկու մարդատար ավտոբուսների բախման հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 9 ուղեւոր:
Ինչպես հայտնում է «APA» գործակալությունը, վթարը տեղի է ուենցել այսօր՝ ժամը 10-ին՝ Նասիմինյանը շրջանի տարածքում:
Ավտոբուսների ճակատային բախումը տեղի է ունեցել Միրալի Գաշգայի փողոցում: Տուժած 9 անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Վթարի փաստի վերաբերյալ հետաքննություն է ընթանում ոստիկանության տեղական վարչության ուժերով:




























