ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական

հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Հայտնումեն ՀՀ ՊՆ-ից:

443714612_782312440718557_2099289054521103238_n.jpg (329 KB)

 Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է հետագա գործողությունների հաջորդականությունը:

443733735_782312090718592_2219275929270475128_n.jpg (312 KB)