Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ սիթի» առևտրի կենտրոնի հրդեհի պատճառը, նախնական տվյակներով, տանիքով անցնող հոսանքալարերն են եղել:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին տուժած տաղավարների սեփականատերերը՝ նշելով, որ պաշտոնական վարկած դեռեւս չկա:

Տաղավարների սեփականատերերը մտահոգված են. փոխհատուցման ակնկալիք չունեն:  Մեզ հետ զրույցում նրանցից մեկն ասաց. «Ինչպես Սուրմալուի պայթյունի ժամանակ փոխհատուցեցին, այնպես էլ հիմա կփոխհատուցեն»:

«Առևտրի կենտրոնի ամենամեծ տաղավարն էր. հեծանիվներ, օրորոցներ, սկուտերներ, մանկասայլակներ էինք վաճառում: Ամեն ինչ այրվել ա, ոչինչ չի մնացել: Սուրմալուի պայթյունի ժամանակ անգամ էսքան վնաս չկար»,-պատմեց տաղավարի սեփականատերը՝ նշելով, որ երկու տարի առաջ Սուրմալույում տեղի ունեցած պայթյունի հետևանքով իրենց խանութի ապակիներն ու դռներն էին վնասվել, սակայն մինչ օրս փոխհատուցում չեն ստացել վնասի համար:

«Դժվար թե, կարողանանք ոտքի կանգնել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում

Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 քմ տարածքում գտնվող տաղավարները։

ImportedPhoto.737628297.915214.jpeg (213 KB)

ImportedPhoto.737628297.91579.jpeg (251 KB)