ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը:

Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող մի շարք մոդելային օրենքների նախագծեր:

Նիստի մասնակիցներն ու փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Նիստը տեղի է ունեցել մայիսի 23-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով: