Նոյեմբերի 8-ին Իրաքում ջախջախվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը։ Associated Press-ի հաղորդմամբ, վթարի արդյունքում զոհվել են ուղղաթիռի երկու օդաչուները։Վթարը տեղի է ունեցել Բաղդադից հյուսիս գտնվող Սալահուդին գավառում։ Ամենահավանական պատճառը վայրէջքի ժամանակ ինքնակառավարումը կորցնելն է։
Իրաքի կոալիցիոն ուժերի հրամանատարությունը հայտարարել է, թե զինծառայողները զոհվել են ուղղաթիռի ստիպողական վայրէջք կատարելու ժամանակ։
Զոհերի փաստով հետաքննություն է անցկացվում։
Ամերիկյան ռազմական ուժերի ուղղաթիռների նախորդ վթարը տեղի է ունեցել 2009-ի հունվարի 9-ին, Քիրկուկ քաղաքից ոչ հեռու, երբ երկու ուղղաթիռների բախման արդյունքում չորս հոգի զոհվել էին։




























