Երեւանում, նոյեմբերի 20-ին, սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կանցկացնեն Հայաստանում սամբոյի հիմնադիրներից, ՀՀ վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված ավանդական հուշամրցաշարը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ 12 քաշային կարգերում կմրցեն Հայաստանի տարբեր մարզերից ժամանած կրտսեր տարիքային խմբի ավելի քան 100 պատանիներ։ Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխան կարգի մեդալներով եւ դիպլոմներով:
Մրցումների սկիզբը ժամը 11:00-ին, մուտքն ազատ է:



























