Վրաստանի ԿԳ փոխնախարար Նոդար Սուրգուլաձեն, Վրաստանի ԿԳՆ նախարարության «Դպրոցական գործընկերություն» ծրագրի շրջանակներում, Ջավախքի եւ Թբիլիսիի 6 հանրային դպրոցների աշակերտների հետ այցելել է ազգագրական թանգարան, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Միջոցառման շրջանակներում, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի եւ բակալավրիատի ուսանողները աշակերտներին ծանոթացրել են Վրաստանի տարբեր վայրերին եւ ավանդույթներին:

«Դպրոցական գործընկերություն» ծրագրի շրջանակներում աշակերտներն ուսումնասիրել են տարբեր թանգարաններ, ինչպես նաեւ այցելել Վրաստանի նախագահի վարչություն, Մցխեթ քաղաք եւ այլ տեսարժան վայրեր:

Ըստ գործակալության, ծրագրում ներգրավված էին ոչ միայն վրացական, այլեւ օտարալեզու դպրոցները:

Ծրագրի նպատակն է,Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ամբողջական ինտեգրումը Վրաստանի հասարակական կյանքին: