Ռուսաստանի Տյումեն քաղաքում ընթացող ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների եվրոպայի առաջնությունում, Հայաստանը ներկայացնող Արտյոմ Բաղդասարյանը գրավել է 2-րդ տեղը եւ նվաճել արծաթե մեդալ:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի փոխանցմամբ, երեք անընդմեջ հաղթանակից հետո` հաղթելով «իպպոնով», կիսաեզրափակիչում` դժվար պայքարում, նա առավելության է հասել իսպանացի մարզիկի նկատմամբ եւ դուրս եկել եզրափակիչ:
Եզրափակիչում հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի, իսկ լրացուցիչ ժամանակում Արտյոմի ուժերը չեն բավավարել եւ մրցավարները պասիվ գոտեմարտ վարելու համար նրան նկատողություն են տվել, որն էլ զրկել է հայ մարզիկին ոսկե մեդալից:
Թիմային հաշվարկով Հայաստանը եվրոպական 37 երկրների մեջ գրավում է 6-րդ հորիզոնականը:



























