Գերեզմանոցից ալյումինե դույլ գողանալու կասկածանքով ձերբակալվել են «ԱռԱջ» Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Հովհաննես Հարությունյանը, Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Սևակ Խաչատրյանը, կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Ասատրյանը, Պողոս Ղափանջյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր կոչուբաեւը:
Ավելի վաղ Նարեկ Մանթաշյանը գրառում էր արել՝ նշելով. «Մեր ավտոերթի ընթացքում ոստիկանները կանգնեցրեցին մեքենաները և ոստիկանության էջմիածնի բաժին տեղափոխեցին «ԱռԱջ» Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Հովհաննես Հարությունյանին, Կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Սևակ Խաչատրյանին, կուսակցության հիմնադիր անդամ Արմեն Ասատրյանին և մեր ընկեր Պողոս Ղափանջյանին:
Այս պահին տղերքին ոստիկանությունից տեղափոխեցին Էջմիածնի քննչական բաժին, գործ կարելու, բայց վստահ ենք գիտեք, որ մեզ դրանով վախեցնելը ժամանակի զուր կորուստ է»:




























