ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն հիշեցնում է, որ «Ավան Թաուերս» թաղամասի Հրաչյա Աճառյան 53 հասցեում կառուցվող համալիրից բնակարան ձեռք բերելու նպատակով դիմում-հայտը կարող է ներկայացվել մինչև 2024թ. մայիսի 31-ը ներառյալ։
Չմոռանաք կատարել նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված վճարումը։
Հրաչյա Աճառյան 53 հասցեում կառուցվող համալիրից բնակարան ձեռք բերելու նպատակով դիմում-հայտից բացի պետք է մինչև 2024թ. մայիսի 31-ը ներառյալ կատարել 400,000 դրամ մասնակցության վճարը 900018009812 գանձապետական ավանդային հաշվին՝ նպատակ դաշտում նշելով շահառուի անուն, ազգանուն, հայրանունը և հանրային ծառայությունների համարանիշը, ապա սպասել էլ․փոստի միջոցով ստացվող հետագա իրազեկումներին և հրահանգներին:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում խաղարկվող բնակարանները ներառված են 1-ին բլոկում (փուլ 1), շինարարության ավարտը նախատեսվում է 2027 թվականին:
«Ավան Թաուերս» համալիրում բարեկեցիկ և հարմարավետ կյանքի համար առկա են բոլոր պայմանները՝ Eco friendly միջավայր՝ հագեցած ընդարձակ կանաչապատ բակային տարածքներով, դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա, մանկական, ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի խաղահրապարակներ,դեպի կենտրոն տանող ճանապարհներ:
Ծանոթացե՛ք ML Mining ընկերության կողմից առաջարկվող բոլոր նախագծերին www.charagayt.am կայքէջում։





























