Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 19-ին, ժամը 21.10-ին, Սոթքի ոսկու հանքից ոսկու հանքանյութ գողանալու փորձ կատարելու պահին ոստիկանության ծառայողները բռնել եւ բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվածի առթիվ կատարվում է հետաքննություն:



























