Երևանում ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ արտգործնախարարության շենքի մոտ կոչ արեց նախարար Արարատ Միրզոյանին իջնել ներքև ու ժողովրդի առաջ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի` վերջին օրերին հնչեցրած հայտարարություններին։ ԱԳՆ-ից պատասխանել էին, որ չեն կարող ընդունել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներին։
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին զգուշացրեց, որ ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք։ Բագրատ սրբազանը կրկին հայտարարեց՝ մուտք են գործելու ԱԳՆ շենք։ Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց։ Բախումներ սկսվեցին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Իրավապահները սկսեցին բերման ենթարկել մարդկանց։




























