Ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև բախման ժամանակ 3 ոստիկան վնասվածք է ստացել: Այս մասին հայտնեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԳՆ-ի շենքի դիմաց բախում է սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև: ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ 16 քաղաքացի բերման է ենթարկվել:

Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները ԱԳՆ-ի շենքի դիմաց հանդիպում էին պահանջում Արարատ Միրզոյանի հետ: