Հայաստանի Զ«վարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 միլիոն 43 հազար 440 մարդ։
«Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 1 միլիոն 22 հազար 312 քաղաքացի. ժամանել է 508 հազար 515 մարդ, մեկնել՝ 513 հազար 797, Շիրակ օդանավակայանում՝ 21 հազար 128 մարդ. ժամանել է 10 հազար 453 քաղաքացի, մեկնել՝ 10 հազար 675։
Ընդհանուր առմամբ ժամանել է 518 հազար 968 մարդ, մեկնել՝ 524 հազար 472։
Ստացվում է, որ Հայաստանից մեկնածները 5504-ով ավելի են եղել, քան Հայաստան ժամանածները։
Նշենք, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից 10 հազար 513 ավելի մարդ է մեկնել, քան՝ ժամանել Հայաստան։
Արամ Դանիելյան





























