Առաջիկա 2 տարում Հայաստանի բնակավայրերի 80%-ում պետք է կառուցվեն երեք գործող օպերատորների 4G ցանցեր։ Դրա մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Միաժամանակ, ըստ նրա, կընդլայնվի 5G կապի ծածկույթը Երևանում, Գյումրիում և Վանաձորում, ներառյալ՝ «ինտերնետ պարագաների» տեխնոլոգիայի համար։
«Օպտիկամանրաթելային համացանցը հասանելի է երկրի բնակավայրերի 70%-ում՝ բնակչության 97%-ի շրջանում։ Առաջիկա 2 տարում օպերատորները համացանցի այս ձևաչափը կներկայացնեն մնացած 30%-ին»,- հայտնել է Բաղրամյանը։ Խոսքը հիմնականում փոքր գյուղերի մասին է։ Ըստ կառավարության ներկայացուցչի՝ հանրապետությունում բջջային համացանցից օգտվում է շուրջ 3,2 միլիոն բաժանորդ։





























